Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Աշխարհում
11:37 17/06/2024
Տարածաշրջան

Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել

Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարի գրառումը։ 

Քաղաքացիները բուժօգնության են դիմել կենդանիների մատաղի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մասնավորապես, Անկարայում տուժել է 1274 մարդ, Ստամբուլում՝ 840, Իզմիրում՝ 416։

Ֆահրթեին Քոջան նշել է, որ նման իրավիճակ է առաջացել, քանի որ ծեսը կատարում են ոչ պրոֆեսիոնալները, և կոչ է արել դեռ կենդանիներ չմորթած մարդկանց, ուշադրություն դարձնել սրան։

Բացի այդ, մեկ մարդ սպանդանոցում սրտի կաթվածի հետևանքով հոսպիտալացվել է, մեկ ուրիշը՝ մահացել։

Կուրբան Բայրամ մուսուլմանական տոն, որով ավարտվում է հաջը։ Տոնին կենդանիներ են զոհաբերում, մսից ուտեստներ են պատրաստում ու դրանց մի մասը բաժանում կարիքավորներին։

Կուրբան Բայրամը  նշվում է Ուրազա Բայրամ տոնից 70 օր անց Զուլ հիդջա ամսվա 10-րդ օրը` ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության։

Placeholder
Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել