Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Աշխարհում
12:58 17/06/2024
Աշխարհ

Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

«Արևմտյան Բենգալիայում՝ Նյու Ջալպաիգուրիի մերձակայքում Kanchanjunga Express գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 60 մարդ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, երբ բեռնատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքի մեջ։ Բախման հետևանքով մի քանի մարդատար վագոններ դուրս են եկել ռելսերից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար գնացքի մեքենավարը բաց է թողել կանգառի ազդանշանը և բախվել երկրորդ գնացքին։
 

Placeholder
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի