ՈւՂԻՂ. Գործող իշխանությունների կողմից հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
12:20 18/06/2024
Հայաստան

ՈւՂԻՂ. Գործող իշխանությունների կողմից հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել. Արծվիկ Մինասյան

«Հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել գործող իշխանությունների կողմից բոլոր հնարավոր և անհնարին լծակներով ընդդեմ այն պայքարող մարդկանց ու ուժերի դեմ, ովքեր հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանության Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների, Արցախի Հանրապետության պաշտպանության»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց նաև, որ տևական ժամանակ է նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է  ՀՅԴ վրա, ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքերի միջոցով, այսպես կոչված օրինականության շղարշի քողի տակ, փորձել ներկայացնել մեղադրանքներ։ 

«Երկու- երեք օրը այս տեմպը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակաշրջանի առաջին շրջանը, մոտեցումները»,-ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի և փաստաբանների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ։ 

Placeholder
ՈւՂԻՂ. Գործող իշխանությունների կողմից հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել. Արծվիկ Մինասյան