Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
Քաղաքական
11:37 19/06/2024
Հայաստան

Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան

«Հունիսի 12-ն իսկապես ջրբաժան էր, ոստիկանության կողմից իրականացված գոնե իմ տեսած ամենադաժան և աննախադեպ երևույթ էր»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ համատեղ ասուլիսում ասաց իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ իրենց համոզմամբ հունիսի 12-ի  իրադարձություններն իշխանության կողմից ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին։

«Կան դրվագներ, առանձին կոնկրետ  լրագրողների ուղղությամբ իրականացվել է գործողություն։ Աբրահամ Գասպարյանի օրինակը. մեկուսացրել են լրագրողին, մոտ 20 կարմիր կամ սև բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել, իսկ սա ոստիկանական ֆիզիկական ուժ կիրառելու որևէ կանոնի չի ենթարկվում»։

Նա նշեց, որ ասում են քաղաքացին բռնություն է գործադրել, զանգվածային անկարգություններին մասնակցել, բայց դրա համար անհարժեշտ է հիմնավորեն բռնությունը. «Զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը պետք է բռնության տարրեր պարունակի։ Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանության մեղադրանքներով»։

Բաբայանը ասաց, որ ՀՅԴ անդամներին ապօրինի ձերբակալում են, իբր մարդկանց նյութական առումով շահագրգռելու համար։

Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ Դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քնահաճույքներին»։ 

Placeholder