Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակներում Բելգիա-Իսրայել հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի մարզադաշտում։ մարժման պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ «ՌԻԱ նովոստի»,-ն հայտնում է որ այդ մասին ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող դրամատիկ իրավիճակը՝ Բրյուսելի քաղաքապետերի խորհուրդը և նրանց տեղակալները մեծ ռիսկի պատճառով անհնար են համարել հանդիպման անցկացումը իրենց տարածքում»,-ասվում է փաստաթղթում։
Բրյուսելը մտավախություն ունի, որ հանդիպումը կարող է հանգեցնել զանգվածային բողոքի ցույցերի, ինչը, իր հերթին, կվտանգի երկրպագուների, բրյուսելի բնակիչների և ոստիկանության անվտանգությունը։