Շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի  վրա. Փորձագետ
Աշխարհում
13:22 20/06/2024
Աշխարհ

Շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի վրա. Փորձագետ

Մեծ Բրիտանիայի թագավորի ծննդյան օրվան նվիրված ամենամյա ռազմական շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել քաղցկեղով տառապող Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի  վրա։

Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքի փորձագետ Քեթի Նիկոլլը։ Ըստ նրա, Միդլթոնն առաջիկայում հանրության առջև դուրս չի գա։

Entertainment Tonight-ի փոխանցմամբ, փորձագետը նշել է, չնայած շքերթին հետևող Քեյթը առողջ ու երջանիկ տեսք ուներ, սակայն նրա համար ծանր է եղել։

«Նա երկար ժամանակ ոտքի վրա է եղել, նայել է շքերթը։ Նրան առաջարկեցին նստել, և նա երախատապարտ կերպով ընդունեց այն։ Դա խոսում է այն մասին, որ հիմա նա այնքան էլ ուժեղ չէ, ինչպես նախկինում, մինչ բուժումը սկսելը»,-ասել է Նիկոլլը։

Նա  նշել է՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին Քեյթն անթերի տեսք ուներ թագավորական միջոցառման ժամանակ։

«Եթե չիմանայիք, որ նա բուժվում է, տեսքից երբեք չէիք կռահի»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ հրապարակային միջողառումներին հիվանդության պատճառով չմասնակցող Քեյթը հունիսի 15-ին երեխաների հետ ներկա է եղել շքերթին։ Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը հայտարարել էր, որ իր քաղցկեղի բուժումը հաջողությամբ է ընթանում։
 

Placeholder
Շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի վրա. Փորձագետ