Իշխան Գևորգյանի ու նրա չորս ընկերների ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ համարեց
Իրավունք
15:12 20/06/2024
Հայաստան

Իշխան Գևորգյանի ու նրա չորս ընկերների ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ համարեց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից, ակցիաների ակտիվ մասնակից Իշխան Գևորգյանի ձերբակալումն այսօր դատարանը ոչ իրավաչափ որակեց։ Ոչ իրավաչափ են ճանաչվել նաև Իշխանի չորս ընկերների՝ Հրաչի, Անդրանիկի, Գարիի ու Հայկի ձերբակալումը։

«Գնացինք ընկերոջս հետ, հաղթեցինք, երեքը մինչև այդ էին հաղթել։ Ինչպես մենք պնդում էինք, մեր ձերբակալումնը ոչ իրավաչափ էր, իզուր էր, բայց արդյունքում իրենք իրենց ուզածին հասան, կարևոր փուլում մեզ երեք օրով խաղից հանեցին, շատ մարդկանց ահաբեկեցին, փորձեցին վնասել մեր գործին՝ զենքի մշակույթի տարածմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գևոգյանը։

Նա ընդգծեց՝ իրավապահ մարմինները նման կերպ վարվել են պայքարի հենց սկզբից, ձերբակալել են մարդկանց ում հնարավոր չի պիտակավորել՝ նախկին կամ ներկա անվանելով։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, փատաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով, ձերբակալման իրավաչափության հարցով դատարան դիմելը սկզբունքային էր տղաների համար։

«Մենք պնդում էինք, որ Իշխանենց մասով  ձերբակալումն ակնհայտ ոչ իրավաչափ է, դատարանը հինգի մասով էլ մեզ հետ համաձայնեց։ Հաստատվեց, որ նրանց նկատմամբ եղել է թիրախավորված, քաղաքական հետապնդում։ Ձերբակալման նպատակը եղել է խափանել Իշխանենց պլանավորած անհնազանդության ակցիան, հորինված, փաստական հիմք չունեցող տվյալ են դրել հիմքում, իբր զենքի ապօրինի շրջանառության կասկածով ձերբակալել են ու 72 ժամ մեկուսացրել են թե իրենց բնականոն կյանքից, ընտանիքից, հարազատներից, թե նաև շարժումից»,-Panorama.am-ին ասաց փաստաբանը։

Placeholder