Խոլերան սպառնում է աշխարհին
Առողջություն
15:59 20/06/2024
Աշխարհ

Խոլերան սպառնում է աշխարհին

Այս տարվա մայիսն աշխարհում խոլերայով հիվանդացել է 46 հազար մարդ։ ԱՀԿ տվյալների համաձայն, հիվանդացությունը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 58 տոկոսով։ ԱՀԿ-ն հիվանդության հետագա տարածման ռիսկը շատ բարձր է գնահատել։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ԱՀԿ-ն մայիսին հիվանդության գրացման վերաբերյալ ահազանգեր ստացել է 19 երկրներից, 46 424 հիվանդացության դեպքից 185-ը եղել են մահվան ելքով։
Հիվանդացության մակարդակն առավել բարձր է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։ Աֆղանստանում գրանցվել է ավելի քան 13 հազար նոր դեպք, Պակիսատանում 13 հազարից ավելի դեպք։

Այս տարվա հունվարի 1-ից մայիսի 24-ին խոլերա գրանցվել է 24 երկրում, հիվանդացել է 194 897 մարդ։ 1932 հիվանդ մահացել է։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ապրիլին Հայաստանում խոլերայի դեպք չի գրանցվել։

 

Placeholder