Պետական բյուջեից 600 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին
Հասարակություն
11:55 20/06/2024
Հայաստան

Պետական բյուջեից 600 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին

«2020 թ ընդունված ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ»-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը, որը որոշվել էր երկարաձգել մինչև 2026 թվականը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից հետո նրա շահառու է դարձել մոտ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար։

Մկրտչյանի խոսքով, ներկայում վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որոնց պետք է վճարվի 260 մլն դրամ և ևս 300 շահառուի հայտ մշակման փուլում է:

Նա հայտնեց, որ նախագծով առաջարկում ենք վճարել հաստատված հայտերը և 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը. և դրա համար  տրամադրվում է շուրջ 600 մլն դրամ։
 

Placeholder