Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան
Հասարակություն
14:56 21/06/2024
Հայաստան

Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան

«Մեր ժողովրդի ոգին չի կոտրվել, թեպետ ամեն օր ահագնացող մտահոգություններին»,- Կիրացում լրագրողների ասաց  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Միաժամանակ Սրբազանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, այս գյուղում մարդ չի ապրելու և ոչ միայն այս գյուղում։

«Նախ հոգեբանորեն էլ չեն կարող ապրել։ Մարդիկ համաձայնավեն փոխհատուցման, իրենք ենք պատասխանատու, չհամաձայնվեն, պատերազմի սպառնալիքի պատասխանատուն նորից իրենք են։ Այդ մարդիկ որպես իշխանություն, պատասխանատվություն չեն կրում։ Վերցրեք ու նայեք փոխհատուցման դիմումների տեքստը։ Դիմումի ձևն իրենք են տվել, ու մարդը երեք անգամ խնդրում է, որ փոխհատուցում տա պետությունը։

Երկրորդ, կիրանցով չի վերջանում մեր կյանքը, աղետը շարունակելու են։
Ամբողջ Հայաստանի վրա է դա տարածվելու»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Խոսելով շարժման անդամներից քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի վերջին հայտարարության մասին, որ «շարժումը մարում է», Սրբազանն ասաց. «Սուրեն Պետրոսյանի ձևակերպումը այլ է եղել:

Երեկ հանդիպել եմ Սուրենին, երկար խոսել եմ հետը:

Բոլորը ջղերի վրա են, զգացմունքների մեջ են, ես էլ նույնը: Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված դա, միգուցե չէ, հաստատ, որովհետև առաջին պատասխանատուն ես եմ»։

Հարցին՝ Սուրեն Պետրոսյանը շարունակո՞ւմ է շարժման հետ լինել, Սրբազանն ասաց. «Այդ մասին չենք էլ խոսել, կվերադառնանք կիմանանք»։ 

Placeholder
Սուրեն Պետրոսյանի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան