Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
Հասարակություն
23:13 21/06/2024

Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից վերադարձել է Երևան ու այցելեց Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

Բագրատ Սրբազանին դիմավորեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները,  քաղաքացիներ, մասնավորապես արցախցի երիտասարդներ։

Մինչև հանդիպման մեկնարկը Բագրատ Սրբազանն ասաց, որ ցանկանում է իր ավտոմեքենան նվիրել Արցախի ներկայացուցչությանը։

«Ես այսօր Ոսկեպարում եմ իմացել այդ անընդունելի և դատապարտելի դեպքի մասին։ Ուզում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար»,- ասաց Սրբազանը մեքենայի բանալիները տալով Սամվել Շահրամանյանին։

Նա նշեց, որ դրա կարիքը չունեն։

«Սա կարևոր արարք է, որը հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշում գործադրել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք՝ այսօր հատուկջոկատայինները  կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել  Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա արվում է  քրեական վարույթի շրջանակներում։

Placeholder