Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
17:14 21/06/2024
Տարածաշրջան

Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։

Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։

Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը»։

Placeholder