Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի ընդդիմադիր «Ագմաշենեբելի ստրատեգիա» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն խտրական հայտարարություն է արել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասին՝ նրան անվանելով «աուտիկ մարդ»։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ նրա խոսքերը մեջբերել է «Իմեդի» հեռուստաալիքը։
«Էլեկտորալ առումով նա այդպիսի աուտիկ մարդ է։ Նա մարդկանց հետ չի խոսում, ձեռքերը չի սեղմում, գիտե՞ք։ Նա շատ մեկուսացված է։ Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել Կոբախիձեին ու ժողովրդին։ Նա ժողովրդի հետ չէ»,-ասել է Վաշաձեն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա ջուր լցրեցին խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ, որը նվիրված էր երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետոն հաղթահարելուն։ Խորհրդարանականն ընդհատեց իր խոսքը և շրջվեց դեպի իրան վիրավորողը՝ ծափահարելով նրան։ Օրենսդիրը հեգնանքով ասել էր գործընկերոջը, որ նա «լավ արեց», ապա շարունակում է իր խոսքը: