«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
16:59 21/06/2024
Հայաստան

«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի

«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Անտոն Կիլինի հետ։ Այս մասին հայտնում են «Ուրարտու» ֆուտբոլային ակումից։ 

Կիլինը «Ուրարտու» ակումբ է տեղափոխվել «Ակրոն» ֆուտբոլային ակումբից, որի կազմում՝ նախորդ մրցաշրջանում, անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
« Ողջունում ենք Անտոն Կիլինին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում մեր թիմի կազմում»,- նշում են ակումբից։ 

 

Placeholder
«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի