Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց զրույցի մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Բլինքենն ու Ալիևը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահստատելով Միացյալ Նահանգների աջացությունը կողմերին։
«Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել իր միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել հնարավորինս շուտ»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։