Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ
Քաղաքական
11:07 21/06/2024
Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ

Վիլնյուսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ։       

X–ի իր միկրոբլոգում Տիխոնովսկայան գրել է, որ մեծ պատիվ է հանդիպել. «Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, քանի դեռ Բելառուս նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինքը և Հայաստանի ոչ մի պաշտոնյա Բելառուս չի մեկնելու։    

Սա Տիխանովսկայայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը չէ։ Այս տարվա մարտին նա հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Placeholder
Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ