ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը
Քաղաքական
13:27 21/06/2024
Տարածաշրջան

ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և Երևանի այս որոշումը համարում է «արդարության հաղթանակ»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը։

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից միջազգային իրավունքին համապատասխան Պաղեստին պետության ճանաչումը: Սա իրավունքի, արդարության, օրինականության հաղթանակ է մեր Պաղեստինի ժողովրդի ազատագրման և անկախության համար: Շնորհակալություն, բարեկամ Հայաստա'ն»,-գերլ է Ալ-Շեյխը X-ում:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանը, վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին, ճանաչում է Պաղեստին պետությունը։

Մայիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձևի նախագիծ, որով խորհուրդ է տրվում Անվտանգության խորհրդին կրկին քննարկել համաշխարհային կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամակցելու հարցը։ Բանաձևի նախագծին աջակցել են ՄԱԿ-ի 143 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
 

Placeholder
ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը