Հինգ ամսում հայաստանցիները Wildberries-ով գնել են130  հազար գիրք
Աշխարհում
15:49 21/06/2024
Հայաստան

Հինգ ամսում հայաստանցիները Wildberries-ով գնել են130 հազար գիրք

Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում (հունվար-մայիս) հայաստանցիները Wildberries-ով ձեռք են բերել շուրջ 130 000 գիրք:

Wildberries-ի  ներկայացրած տվյալներով, գրքերի վաճառքը 1,5 անգամ աճել է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. 2023 թվականին վաճառվել է 79 000 գիրք։ Իսկ «Գրքեր և գրքային պարագաներ» կատեգորիայի մատակարարների տարեկան աճը կազմել է 93%:

Wildberries-ից գնված գրքերից առաջատարներն են՝ մանկական կրթական հրատարակությունները, համաշխարհային գրականության դասականները, ինչպես նաև ինքնազարգացման մասին գրքերը։

Նշված ժամանակահատվածում գնորդները նախընտրել են՝ մանկական ուսումնական գրքեր (վաճառվել է 794 միավոր), «Գրիր և ջնջիր» մանկական ուսումնական ձեռնարկ (574 միավոր), ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Շտապիր սիրել» վեպը (546 հատ), Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» բեսթսելլերը (378 հատ) և ամերիկացի գրող Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիտահանրամատչելի ստեղծագործությունը (309 հատ):

 

Placeholder