Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել
Աշխարհում
19:08 22/06/2024
Աշխարհ

Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել

Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել։ РБК-ի փոխանցմամբ, Neuralink-ի մենեջեր Շիվոն Զիլիսն արդեն համատեղ երեք երեխա ունեն,  նրանց առաջնեկները երկվորյակներ էին։

Neuralink ամերիկյան նեյրոտեխնոլոգիական ընկերություն է, որի հիմնադիրը Իլոն Մասկն է և ութ ուրիշ այլ գիտահետազոտողներ, ովքեր նախագծում են ուղեղի-համակարգչային ինտերֆեյսների իմպլանտանտներ։

Երգչուհի Գրայմսի հետ էլ նրանք երեք երեխա ունեն՝ երկու որդի, մեկ դուստր։

Շիվոն Զիլիսը 38 տարեկան է։ Զիլիսը Մասկի հետ ծանոթացել է արհեստական ինտելեկտի OpenAI ստարտափի հետ համագործակցության ժամանակ, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Tesla-ում։
Forbes-ը Մասկի ունեցվածքը գնահատում է  213.1 մլրդ դոլար։

Գործակալությունը գործարարին համարում է ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդը, ով բացահայտ կերպով կողմ է պրոնատալիզմին՝ ծնելիության աճը խրախուսելու քաղաքականությանը։

Placeholder