Վրաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով
Սպորտ
19:10 22/06/2024
Աշխարհ

Վրաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով

Եվրո 2024-ի առաջնության Վրաստան-Չեխիա հանդիպումը քիչ առաջ ավարտվեց 1։1 հաշվով։ Գերմանական Համբուրգում կայացած խաղի հաիշվը բացեց վրացական թիմը. Ժորժ Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Չեխիան հաշիվը հավասարեցրեց 59-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը։

Առաջնության ընթացքում Վրաստանի հավաքականի առաջին հանդիպումը Թուրքիայի ընտրանու հետ էր, խաղն ավարտվեց 3։1 հաշվով Վրաստանի պարտությամբ։

Հունիսի 26-ին Վրաստանի հավաքականը կխաղա Պորտուգալիայի ընտրանու հետ, որի կազմում հանդես է գալիս աշխարհահռչակ Քրիշտանու Ռոնալդուն։

Placeholder