Ադրբեջանցիները Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերել
Հասարակություն
14:49 22/06/2024
Հայաստան

Ադրբեջանցիները Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերել

Ադրբեջանի ոստիկանությունն օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում զենքի պահեստներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Հունիսի 15-ից 21-ը Ստեփանակերտում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 14 գնդացիր, 5 որսորդական հրացան, 12 նռնակ, 14 պայթուցիչ, պարկուճների 26 պահունակ, տարբեր տրամաչափի 400 փամփուշտ և այլ զինամթերք»,- հայտնել են նախարարությունից։
 

Placeholder
Ադրբեջանցիները Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերել