Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը
Քաղաքական
20:43 21/06/2024
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետությունը ճանաչելու մասին կայացված որոշմանը:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է.

«Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքների նկատմամաբ և ճանաչում է Պաղեստին պետությունը»:

Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել՝ որպեսզի ավելի շատ պետություններ ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։

 

 

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը