Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի  դատարան
Քաղաքական
14:20 24/06/2024
ԼՂՀ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան

Ստեփանակերտում  Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով, այսպես կոչված «հետաքննությունը» ավարտվել է և գործերն առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։

Վերջինս խոսել անօրինական ձերբակալված 15 անձի նկատմամբ հարուցված քրեկան գործերի մասին։

«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը,  խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը,  նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության բռնի հայաթափման ժամանակ առևանգվել են Բերձորի միջանցքից։
 

Placeholder
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան