Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ. Ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում
Իրավունք
16:44 24/06/2024
Հայաստան

Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ. Ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դասախոս Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ դիմել է ուսանողներին.

«Շնորհակալ եմ ուշադրության համար, և, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցերի, սկզբում  այսպես, հետո նաև ավելի հրապարակային կանդրադառնամ ԵՊՀ-ի հետ ունեցած իմ աշխատանքային վեճին…

Ես երբեք հանդես չեմ եկել իմ երկրորդ տունը՝ Երևանի պետական համալսարանը վարկաբեկելուն ուղղված գործողություններով՝ ի հեճուկս  Իրավագիտության ֆակուլտետի որոշ պաշտոնյաների, ովքեր ամեն ինչ անում են (ըստ շրջանառվող լուրերի՝ ԵՊՀ իրավաբանական վարչության փոխարեն իրենք են կազմակերպում իմ դեմ դատավարական փաստաթղթերի կազմումը, ասում են՝ նաև ձեռնամուխ են լինում իմ օգտին կայացված դատական ակտն ամեն գնով բեկանելու գործին), որպեսզի կանխեն իմ վերադարձը համալսարան:

Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ…
Սա առանց անուն տալու իմ վերջին գրառումն է…

Հաջորդ և մյուս հրապարակումներում տալու եմ անուններ, իսկ այդ անունները տրվելու են նաև այլ անձանց կողմից ու շատ ցավոտ…

Իրենք գիտեն, որ ես միշտ կատարում եմ իմ ասածը…
Մնացածը՝ հաջորդիվ…»։

Placeholder