Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի բասկետբոլի հավաքականը դարձել է Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում միջազգային մրցաշարում անցկացրել է երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:
Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տոնել 92:91 հաշվով և դարձել առաջնության հաղթող:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Առաջին խաղում Հայաստանի ընտրանին առավելության էր հասել Գվատեմալայի նկատմամբ: