Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Հենրիխ Մխիթարյանի արձագանքը
Սպորտ
10:35 24/06/2024
Հայաստան

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Հենրիխ Մխիթարյանի արձագանքը

«Շատ սխալ հարց է. եթե մեզ հարցնեն՝ կապո՞ւյտ, թե՞ կարմիր, կանա՞չ, թե՞ դեղին։ Այսինքն ճաշակին ընկեր չկա»,- Newmag/summerfest-2024-ի շրջանակում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է իտալական «Ինտեր» ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին՝ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու։

Նա նշել է, որ երկուսն էլ մեծագույն ֆուտբոլիստներ են։

«Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել և թողնում են ֆուտբոլի պատմության մեջ։ Մեկը սիրում է «Բարսելոնա», մյուսը՝ «Ռեալ»։ Այդ  պատճառով մեկը սիրում է  Ռոնալդուին, մյուսը՝  Մեսսիին։

Աշխատասիրության և տաղանդի շնորհիվ են  ֆուտբոլիստ դառնում. Ռոնալդուն՝ աշխատասիրության հաշվին, Մեսսին՝ տաղանդի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
 

Placeholder