Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր
Աշխարհում
19:11 24/06/2024
Աշխարհ

Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր

Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով  տեղի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է 8-հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում հրդեհների մասին։ Նա նաև հայտնել է, նաև, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։ Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

Նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։ 

 

Placeholder