Հունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի
Աշխարհում
15:46 24/06/2024
Աշխարհ

Հունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի

Գիտնականները և Հունաստանի իշխանությունները զգուշացնում են հատկապես զբոսաշրջիկներին զգույշ լինել, քանի որ կլիմայական ճգնաժամը և բարձր ջերմաստիճանը կարող են այդքան երազած արձակուրդը վերածել մղձավանջի:

Եվրանյուզը գրում է, որ այս ամառ Հունաստանին պատուհասած առաջին շոգն արդեն հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Օտարերկրյա երեք զբոսաշրջիկներ մահացել են անցյալ շաբաթ՝ երկուսը ջրազրկումից, երրորդն ընկել է զառիթափ լանջից՝ ենթադրաբար վատ ինքնազգացողությունից հետո: Եվս մի քանի զբոսաշրջիկներ, ովքեր ճանապարհորդել են քառասուն աստիճան շոգին, անհայտ կորած են համարվում, և նրանց ճակատագիրը մտահոգությունների տեղիք է տալիս։

Ամբողջ երկրում ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, բայց շատ շրջաններում դեռևս 30 աստիճանից բարձր է:

Հունաստանի առողջապահության նախարարը կոչ է անում մարդկանց չթերագնահատել շոգի հետ կապված սպառնալիքը։

Placeholder
Հունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի