Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիությունը սև ցուցակում է ներառել Life նախագծի ստեղծող և News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հրամանագրում։
Փաստաթղթում ասվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ «տարածել է ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն»։
«Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է գործողություններ, որոնք խարխլում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է տեքստում։