Եղեռնագործություն Գառնիում. Բերքը վրան 200 ծառ են կտրել
Իրավունք
10:31 25/06/2024
Հայաստան

Եղեռնագործություն Գառնիում. Բերքը վրան 200 ծառ են կտրել

Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ անձն էլեկտրական սղոցով կտրել է ավելի քան 200 ծառ՝ դեռ չհասած միրգը վրան։

«Սա եղեռնագործություն է։ Ես համարժեք եմ համարում մարդ սպանելուն։ Մշակած այգին էս վիճակին հասցնելը, թուրքը նման  բան չէր անի»,-ասում են Գեղամ Խաչատրյանի ֆեյսբույքան էջում հրապարակած տեսանյութում։

Նա մանրամասնել է, որ այգին Եգորինն է՝ իր բենզալցակայանի հետևի տարածքում։

«Իրավունք ունի՞ նման մարդը բնակվել համայնքում, թե՞ որ։ Ես կարծում եմ, որ պետք է ենթարկվի ամենադաժան պարսավանքի։ Նման մարդն արժանի չէ բարևի»,-նշում է  նա։
 

Placeholder
Եղեռնագործություն Գառնիում. Բերքը վրան 200 ծառ են կտրել