Լոռու մի քանի գյուղերում խոշոր կարկուտ է տեղացել
Հասարակություն
17:29 25/06/2024
Հայաստան

Լոռու մի քանի գյուղերում խոշոր կարկուտ է տեղացել

Լոռու մարզի մի քանի գյուղերում՝ Կաթնառատում, Կաթնաղբյուրում, Մեղվահովիտում խոշոր կարուտ է տեղացել։

«Լոռու մարզի Կաթնառատ գյուղում քիչ առաջ տեղացել է ինտենսիվ կարկուտ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն ու լուսանկարներ հրապարակել նաև Կաթնաղբյուր գյուղում տեղացած կարկուտից։

Օգտատերերից մեկն էլ նշել է, որ նույնանման կարկուտ է տեղացել այդ գյուղերից ոչ հեռու գտնվող Մեղվահովիտ գյուղում։
 





Placeholder
Լոռու մի քանի գյուղերում խոշոր կարկուտ է տեղացել