Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է սեփական տաղանդի մասին՝ ասելով, որ «Աստված է ընտրել իրեն»։
«Մարդիկ գալիս էին դիտելու իմ խաղը: Երբ ես սկսեցի խաղալ, ես երեք-չորս տարեկան էի: Այն ժամանակ ես չգիտեի աշխարհի առաջնության և տարբեր տիտղոսների մասին: Ես պարզապես խաղում էի, քանի որ ֆուտբոլն իմ հոբբին էր, ինչպես արգենտինացիների մեծ մասը:
Ես միշտ փորձել եմ հաճույք ստանալ: Անկախ իմ պարտականություններից, անկախ իմ առջև դրած նպատակներից՝ փորձել եմ հաճույք ստանալ։
Վաղ տարիքից ինձ միշտ ասում էին, որ ես տարբերվում եմ բոլորից, և մարդիկ գալիս էին ինձ տեսնելու։ Ես դա չհասկացա մինչև չմեծացա։
Աստված ինձ ընտրել է, տաղանդը նրա պարգևն է։ Ես օգտվեցի դրանից, ամեն ինչ արեցի դրանից առավելագույնը ստանալու համար»,- sport.ru-ի հաղորդմամբ, Մեսսիի խոսքերն է մեջբերում Clanck-ը։