«Տանգոն երկուսով են պարում». ՌԴ սենատորը՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին
Քաղաքական
15:35 25/06/2024
Աշխարհ

«Տանգոն երկուսով են պարում». ՌԴ սենատորը՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին

Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, Պրիմակովյան ընթերցումների շրջանակում ասել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։ Նա ընդգծել է, որ «տանգոն երկուսով են պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երևանից։ Նրա խոսքերը փոխանցում է NEWS.ru-ն։

«Ռուսաստանը միանշանակ պատրաստ է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, մենք մինչև վերջ հավատարիմ կմնանք այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից,  նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմի ռիսկերը»,- նշել է Կոսաչովը։

Սենատորը հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է։ Նա ասել է, որ հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը Հայաստանին նման ճակատագիր չի ցանկանում։

Placeholder
«Տանգոն երկուսով են պարում». ՌԴ սենատորը՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին