Բալետի արտիստներ Րաֆֆի Գալստյանը և Գոռ Սարգսյանը միջազգային մրցույթում կիսել են առաջին մրցանակը
Օրվա թեմա
09:31 25/06/2024
Հայաստան

Բալետի արտիստներ Րաֆֆի Գալստյանը և Գոռ Սարգսյանը միջազգային մրցույթում կիսել են առաջին մրցանակը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար մենակատար Րաֆֆի Գալստյանը և շնորհալի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել են  International Ballet Competition-Dancing Italy մրցույթին և հաղթել։

Թատրոնի բալետային խմբից տեղեկացնում են, որ պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև, ինչպես նաև արտիստները ստացել են հատուկ հրավեր մասնակցելու մի շարք փորձի փոխանակման ծրագրերի:


 

Placeholder