Թաթուլ Մանասերյան. Եկել եմ՝ բոլորի խաղաքարտերը խառնեմ
Քաղաքական
13:01 25/06/2024
Հայաստան

Թաթուլ Մանասերյան. Եկել եմ՝ բոլորի խաղաքարտերը խառնեմ

«Տնտեսությունն ու քաղաքականությունը չի կարելի միմյանցից տարանջատել».-ասաց քաղտնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նա մասնակցում է «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկմանը։

Տնտեսագետը զարմանք հայտնեց, որ հարցը դրվում է՝ Ե՞մ, թե՞ ԵԱՏՄ ձևով, հիշեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ ունեցել ենք լավագույն պահը, երբ եղել է և', և'։

«Ինչի՞ ենք տեղը զիջում տկարամտությանը։ Եվրոպան այնքան ազնիվ է, որ չի ասում՝ կա'մ, կա'մ։ Միակ երկիրն է Հայաստանը Խորհրդային Միության տարածքում, որ  կարողացել է դա անել։ Հրաշատալի տնտեսական դիվանագիտության շնորհիվ։ Ես ուզում եմ բոլորի խաղաքարտերը խառնել։ Ասում են, եկեք քաղաքական խնդիր դնենք՝ իշխանափոխություն անենք։  Եղբայր 34 տարվա ծայրահեղությունից-ծայրագեղություն, կամ պետք է շողոքորթել իշխանությանը, տեղավորվել մի տեղ՝ կամ պետք է ասել, իշխանափոխություն ենք անում։ Ե՞րբ պետք է մենք սովորենք աշխատեցնել կառավարությանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder