Պուտինն ու Էրդողանը հուլիսի սկզբին կհանդիպեն Աստանայում
Քաղաքական
16:25 25/06/2024
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը հուլիսի սկզբին կհանդիպեն Աստանայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ 

Կրեմլի հաղորդմամբ, Էրդողանը դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին։  Նրանք պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական ուղղությամբ։

Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների մասին, այդ թվում՝ հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

Placeholder