Ասանժը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի բանտից ու մեկնել Լոնդոնից
Իրավունք
09:00 25/06/2024
Աշխարհ

Ասանժը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի բանտից ու մեկնել Լոնդոնից

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից, ու անմիջապես ինքնաթիռով մեկնել Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ամիրկյան դատարանը նրա գործով վաղը լսումներ է նշանակել, եթե Ասանժն ընդունի մեղքը, նրան ազատություն կշնորհեն։

Ավստրալիայի վարչապետ Ալբանեզը հայտարարել է, որ Ավստրալիայի՝ Մեծ Բրիտանիայում գերագույն հանձնակատար Սթիվեն Սմիթը ուղեկցում է Ջուլիան Ասանժին Լոնդոնից մեկնելիս: Նա հավելել է, որ Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Քևին Ռադը նույնպես պատրաստ է և Ասանժին «կարևոր օգնություն» է տրամադրում վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիներում նրա դատական նիստից առաջ:

«Անկախ այն բանից, թե մարդիկ ինչ տեսակետներ ունեն Ջուլիան Ասանժի և նրա գործունեության մասին, գործը շատ երկար է ձգվել։ Նրա շարունակական բանտարկությունից ոչ ոքչ ոչինչ չի շահելու, մենք ցանկանում ենք, որ նա տուն գա»,-ասել է Ավստրալիայի վարչապետը։

Իր համախոհների համար Ջուլիան Ասանժը ճշմարտության քաջարի մարտիկ է, իսկ  քննադատների համար՝ հրապարակայնություն փնտրող մարդ, որ վտանգել է կյանքը՝ հանրայնացնելով  տեղեկատվություն։

Ասանժը ծնվել է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Թաունսվիլ քաղաքում 1971 թվականին և առաջին անգամ հայր է դարձել 18 տարեկանում:

Վերջին հինգ տարին Ասանժն անցկացրել է բրիտանական բանտում, որտեղից պայքարում էր ԱՄՆ արտահանձնման դեմ։

Placeholder
Ասանժը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի բանտից ու մեկնել Լոնդոնից