ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ
Քաղաքական
10:23 25/06/2024
Աշխարհ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։

«Մենք շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև շարունակում ենք աշխատել լուծելու այդ վեճը», - ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահստատելով  Միացյալ Նահանգների աջացությունը կողմերին։

 

Placeholder
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ