Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ
Իրավունք
09:13 25/06/2024

Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ վերաքննիչ դատարանը /դատավոր Մարինե Մելքոնյան/  մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։  Դատախազությունը բողոքարկել էր Հ. Ղևոնյանի ազատ արձակման որոշումը։

Placeholder
Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ