Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է
Աշխարհում
09:34 26/06/2024
Աշխարհ

Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը (ԱՄՆ) որոշել է խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի ռուսաստանցի Արման Ծառուկյանի  վերաբերյալ՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ վիճաբանության համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Դեյմոն Մարտինը։

matchtv.ru-ն մանրամասնում է, որ UFC– 300 մրցաշարի շրջանակում  ապրիլի 13-ին Լաս Վեգասում, որտեղ Ծառուկյանը մրցաշարի ժամանակ հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Դուրս գալով մենամարտի՝ նա վիճաբանություն է ունեցել հանդիսատեսներից մեկի հետ, փորձել է հարվածել տրիբունայում գտնվող երկրպագուին, ով նրան միջնամատ է ցույց տվել։ Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսում բացատրել է իր արարքը՝ այն անվանելով հանդիսատեսի անընդունելի պահվածք։

Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։

championat.com-ի հաղորդմամբ, նա որակազրկվել է ինը ամսով,  նաև պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։ Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, դա կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե Ծառուկյանը տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար:

 Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։
 

Placeholder