Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան
Քաղաքական
15:27 26/06/2024
Հայաստան

Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։

Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։
 

Placeholder
Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան