Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են
Մշակույթ
16:04 26/06/2024
Հայաստան

Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում  նոր շունչ են ստանում «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի առարկաները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հնագիտական, ազգագրական 27 առարկա՝ ճարմանդներ, ապարանջաներ, դաշույն, սկուտեղներ, սափորներ ըստ անհրաժեշտության մաքրվում, ամրակայվում, վերականգնվում են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում արդեն վերականգնել են թանգարանի հնագիտական բաժնի՝ շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող կավե և մետաղե 15 ցուցանմուշ, որոնք վերադարձվել են թանգարանի ցուցասրահ, մյուս առարկաները սպասում են իրենց հերթին՝ դարձյալ համալրելու  «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ցուցափեղկերը։

 

 

 

 

Placeholder