Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
ԱՆ մասնագետները հիշեցնում են՝ թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։
Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`
հմտությունները,
հետաքրքրությունները,
հոգեկան առողջությունը,
ֆիզիկական առողջությունը:
Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։
Բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:
«Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից, դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,-խորհուրդ են տալիս ԱՆ-ից։