Եվրո-2024. Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն
Աշխարհում
17:05 26/06/2024
Աշխարհ

Եվրո-2024. Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն

Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների խաղում կոնֆլիկտ է տեղի ունեցել երկու թիմերի գլխավոր աստղերի միջև։ Կիլիան Մբապեն վիրավորել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։

RMC Sport-ըի տեղեկություններով, 88-րդ րոպեին Մբապեն Լևանդովսկուն անվանել է «շան որդի»: 25-ամյա ֆրանսիացին դա արել է այն բանից հետո, երբ  Լևանդովսկին կպնում է նրա կոտրված քթին։

«Հետաքրքիր է, որ հեռարձակմամբ երևում է այն պահը, երբ Կիլիանը, Լևանդովսկու հետ բախումից անմիջապես հետո, դեմքից հանեց հատուկ դիմակը և ստուգեց քիթը։ Խաղից հետո երկու խաղացողներն էլ գրկախառնվել են և մի քանի բառ փոխանակել»,- գրում է sport.ru կայքը։

Լեհաստանի հետ խաղում Ֆրանսիայի հավաքականի միակ գոլը խփել է Կիլիան Մբապեն։ 56-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 11 մետրանոց է վաստակել։ 79-րդ րոպեին Լևանդովսկին նույնպես անվրեպ իրացրել է 11 մետրանոցը: Արդյունքում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Ֆրանսիայի հավաքականը D խմբում 5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ։ Լեհաստանը մեկ միավորով 4-րդն է և լքում է մրցաշարը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ավստրիացիների հետ խաղում քթի վնասվածք էր ստացել, և նա երեկ մարզադաշտ էր դուրս եկել հատուկ դիմակով։

 

Placeholder