Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
Օրվա թեմա
11:59 26/06/2024
Հայաստան

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

ԱՆ մասնագետները հիշեցնում են՝ թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։

Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`
հմտությունները,
հետաքրքրությունները,
հոգեկան առողջությունը,
ֆիզիկական առողջությունը:

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։

Բուժումը հաճախ պահանջում է  ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում: 

«Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից,  դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,-խորհուրդ են տալիս ԱՆ-ից։

Placeholder
Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է