Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
Քաղաքական
16:43 27/06/2024
Տարածաշրջան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ Միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,-ասել է Դարչիաշվիլին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Դարչիաշվիլին, վերջին հանդիպմանը նախարարները նաև քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը։ Արտգործնախարարները նշել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը և Միջին (Տրանսկասպյան) միջանցքի ՝ Չինաստանից Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա դեպի եվրոպական երկրներ տրանսպորտային երթուղու նշանակությունը։

Placeholder
Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը