Գիորգի Միքաուտաձե. Կանգ չենք առնելու
Սպորտ
11:02 27/06/2024
Տարածաշրջան

Գիորգի Միքաուտաձե. Կանգ չենք առնելու

Եվրո-2024-ի խմբային փուլի ավարտից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն։ Նա երեք խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պատմական հաջողությունից հետո Եվրո- 2024-ի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալուց հետո Միքաուտաձեն առաջին ալիքի եթերում խոսել այս հաղթանակի կարևորության մասին։

«Վրաստանը հաղթեց, և մենք դուրս եկանք Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։ Չգիտեմ՝ ինչպես շնորհակալություն հայտնել երկրպագուներին, նրանք միշտ մեր թիկունքում են, և մենք ամեն ինչ անում ենք նրանց ուրախացնելու համար։

Մենք կանգ չենք առնելու, Եվրոպայի առաջնությունը նոր է սկսվել։ Մենք գիտենք, որ մեր հաջորդ մրցակիցը լինելու է Իսպանիան, և պետք է ամեն ինչ անենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Գիորգի Միքաուտաձեն։

Հունիսի 30-ին Քյոլնում կանցկացվի 1/8 եզրափակչի Վրաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպումը։

 

Placeholder