Կվարացխելիա. Իմ հանդիպումը Ռոնալդուի հետ օգնեց Վրաստանին հաղթել Պորտուգալիային
Աշխարհում
10:01 27/06/2024
Աշխարհ

Կվարացխելիա. Իմ հանդիպումը Ռոնալդուի հետ օգնեց Վրաստանին հաղթել Պորտուգալիային

Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ sport.ru-ի հաղորդմամբ, Կվարացխելիան պատմել է հանդիպման մասին։ 

«Խաղից առաջ մենք հանդիպեցինք Կրիշտիանուի հետ, և նա ինձ հաջողություն մաղթեց: Երբեք չէի մտածի, որ ինքը կգա և կխոսի ինձ հետ: Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է և հիանալի անձնավորություն: Այդ իսկ պատճառով նա այդքան մեծ անհատականություն է: Ես հարգում եմ նրան, նա մնում է  աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Երբ նա գալիս է խաղից առաջ ձեզ հետ խոսելու, միայն այս փաստը զարմանալի է, և դա օգնեց մեզ հավատալ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել Պորտուգալիայի հետ խաղում»,- Կվարացխելիայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նախօրեին Վրաստանի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթել է պորտուգալացիներին։ 4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը՝ Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս է եկել փլեյ-օֆֆ։

Պորտուգալիան, չնայած կրած պարտություններին, զբաղեցրեց առաջին տեղը F խմբում։ 1/8 եզրափակիչում պորտուգալացիները կխաղան Սլովենիայի հետ,  Վրաստանը՝  Իսպանիայի հետ։


 

Placeholder