Եվրո-2024․ Փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
Աշխարհում
08:11 27/06/2024
Աշխարհ

Եվրո-2024․ Փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվել է։ F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթել  է Պորտուգալիային: 

Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացել է Խվիչա Կվարացխելիան։ Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրել է 11 մետրանոց հարվածը։

4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը՝ Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս է եկել փլեյ-օֆֆ։

Վրաստանի հավաքականի Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է այս հանդիպման լավագույն խաղացողը։ 

Թուրքիա-Չեխիա խաղն ավարտվել է 2-1 հաշվով։  

Այսպիսով, արդեն հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները. 1/8 եզրափակիչի զույգերն են՝

Հունիսի 29

Շվեյցարիա-Իտալիա

Գերմանիա-Դանիա

Հունիսի 30

Անգլիա-Սլովակիա

Իսպանիա-Վրաստան

Հուլիսի 1

Ֆրանսիա-Բելգիա

Պորտուգալիա-Սլովենիա

Հուլիսի 2

Ռումինիա-Նիդեռլանդներ

Ավստրիա-Թուրքիա

 

Placeholder