Վաղը վերջին քննական օրն է
Կրթություն, գիտություն
14:58 27/06/2024
Հայաստան

Վաղը վերջին քննական օրն է

Վաղը՝ հունիսի 28-ին, հիմնական փուլի վերջին քննական օրն է 2416 դիմորդի համար: Նրանցից 1320-ը հայոց պատմություն է հայտագրել, 1096-ը՝ ֆիզիկա: Քննական կենտրոնները 24-ն են, 17-ը՝ մարզերում, 7-ը՝ Երևանում:

ԳԹԿ փոխանցմամբ, ներկայացնում եմ մայրաքաղաքի քննական կենտրոնները՝ հասցեներով, դիմորդների թվով՝ ըստ հանձնվող առարկաների:

1. Թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱԹ, Բ2, հայոց պատմություն, 140 դիմորդ;
2. թիվ62 ավագ դպրոց, Նոր Նորք, Նանսենի 6, դիզիկա, 120 դիմորդ;
3. թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, հայոց պատմություն, 140 դիմորդ;
4. թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, Բ2, հայոց պատմություն, 140 հոգի;
5. թիվ 170 ավագ դպրոց, Ավան, Թումանյան 3, ֆիզիկա, 120 դիմորդ;
6. թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, ֆիզիկա 131դիմորդ և
7. թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն, Վրացյան 75, ֆիզիկա, 80 դիմորդ: 

Placeholder